ԱԳ փոխնախարար. Թվերի խեղաթյուրված մեքենայությունները չեն օգնի Բաքվին խուսափել պատասխանատվությունից

ԱԳ փոխնախարար. Թվերի խեղաթյուրված մեքենայությունները չեն օգնի Բաքվին  խուսափել պատասխանատվությունից

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն անդրադարձել է վերջերս Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացրած ֆինանսական պահանջներին: «Հնարավոր չէ գտնել որևէ քանակական չափորոշիչ, գնահատելու համար այն վնասը, որ Ադրբեջանը հասցրել է Ղարաբաղին, Հայաստանին և ինքն իրեն՝ ուժի կիրառման և հայատյացության քաղաքականության պատճառով:

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացմանը ի պատասխան՝ Ադրբեջանը հայկական բնակչության մասսայական ջարդեր և էթնիկ զտումներ իրագործեց, ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լայնամասշտաբ ագրեսիա սանձազերծեց, որը բերեց բազմաթիվ զոհերի, բնակավայրերի ավերման, ենթակառուցվածքների ոչնչացման և ԼՂՀ տարածքների մինչ օրս պահպանվող օկուպացիային:

Եվ այսօր, Ադրբեջանի ղեկավարությունը, հերոսացնելով կացինը ձեռքին գիշերային մարդասպանին, հրաժարվելով դիպուկահարների հետքաշումից, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումից, կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդումից, և շփման գծում սադրանքներ կազմակերպելով, պատասխանատվություն է կրում մարդկային կորուստների համար, յուրաքանչյուր սպանվածի համար՝ անկախ նրանց ազգությունից:

Թվերի, միջազգային իրավունքի կամ տարածաշրջանի պատմության խեղաթյուրված մեքենայությունները չեն օգնի Ադրբեջանի ղեկավարությանը խուսափել պատասխանատվությունից՝ ինչպես հակամարտության բոլոր կողմերի կորուստների, այնպես էլ հակամարտության կարգավորման և տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ միջնորդների ջանքերի նպատակամղված տորպեդահարման համար», հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարարությունը հաշվել է «ընդհանուր վնասի» չափսերը, որոնք հասցվել են Ադրբեջանին Հայաստանի կողմից այսպես կոչված «բռնազավթման» արդյունքում, որն իրականում պատմական հայկական տարածքների ազատագրում է: Հաշվարկի արդյունքում Ադրբեջանի մոտ ստացվել է 431,5 մլրդ դոլար աստղաբաշխական գումար: Բաքուն պնդում է, որ «հաշվարկման գործընթացը շարունակվում է»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---