Վարորդների իրավունքների պաշտպանը պարզել է, որ Հայաստանում օգտագործվում են չարտոնագրված արագաչափեր

Վարորդների իրավունքների պաշտպանը պարզել է, որ Հայաստանում օգտագործվում են չարտոնագրված արագաչափեր

PanARMENIAN.Net - «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն¦ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը հոկտեմբերի 1-ին մամլո ասուլիսում տեղեկատվություն է ներկայացրել այն մասին, որ Հայաստանում օգտագործվում են չարտոնագրված արագաչափեր: Այսպես, նրա խոսքով, կազմակերպությունը դիմել է Հայաստանի ՃՈ` խնդրելով ներկայացնել այդ սարքերի տեխնիկական բնութագրերը, սակայն այդպես էլ չի ստացել հարցումի պատասխանը: Կազմակերպության անդամները փորձել են պարզել, թե արագաչափի ինչպիսի մոդելներ են օգտագործվում Հայաստանում: Պարզվել է, որ S580 մոդելի արագաչափը Հայաստանում չի արտոնագրվել, որի պատճառով չպետք է օգտագործվի հանրապետության տարածքում: Ավելին, ինչպես հաղորդել է Էդուարդ Հովհաննիսյանը, օգտագործվող մոդելն ի տարբերություն SD 580 արտոնագրված մոդելի (+_ 3 կմ/ժ) ունի +_ 3 կմ/ժ շեղումներ: «Մենք գործ ունենք իրավիճակի հետ, երբ վարորդը պարտավոր է տուգանք վճարել իր կողմից չկատարած խախտումի համար»,- ասել է նա:

Վարորդների համար ևս մեկ խնդիր է իրավիճակը, երբ հարկ է լինում մինչև հինգ անգամ ավելի տուգանք վճարել միայն նրա համար, որ որոշ տարաձայնություններ կան ՀՀ «Պատշաճ կերպով փաստաթղթեր ներկայացնելու մասին» օրենքում և վարչական խախտումների մասին դրույթներում: Ինչպես պարզաբանել է ՀԿ-ի իրավաբան Արմինե Մկրտչյանը, դա անհրաժեշտ է կարգավորել, քանի որ քաղաքացին համարվում է պատշաճ կերպով ծանուցված, երբ ստորագրում է իրեն ներկայացված փաստաթղթի տակ և նշում ամսաթիվը:

Վարչական օրենսդրությունում այդ կարգը բաց է թողնվել, և այստեղ բավական է, որպեսզի փոստատարը նշում կատարի նամակի վրա այն մասին, որ հասցեատերը տանը չէ և ուղարկի այն ոստիկանություն:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---