Մոսկվայում ընթանում է հատուկ ծառայությունների, անվտանգության և իրավապահ մարմինների ղեկավարների 11-րդ խորհրդակցությունը

Մոսկվայում  ընթանում է հատուկ ծառայությունների, անվտանգության և իրավապահ մարմինների  ղեկավարների 11-րդ խորհրդակցությունը

PanARMENIAN.Net - Այսօրվանից մինչև հոկտեմբերի 5-ը Մոսկվայում անցկացվում է հատուկ ծառայությունների, անվտանգության և իրավապահ մարմինների ղեկավարների 11-րդ խորհրդակցությունը, որին մասնակցում են աշխարհի ավելի քան 55 երկրների պատվիրակություններ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվելու են ահաբեկչության, արմատականության և սեպարատիզմի դեմ պայքարի ոլորտներում փոխհամագործակցության հարցեր: ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնից PanARMENIAN.Net ին հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը ղեկավարում է ՀՀ ԱԱԾ տնօրեն գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---