«Հայկական ժամանակ». Ռուբեն Հայրապետյանի դեմ հայց է ներկայացվելու

«Հայկական ժամանակ». Ռուբեն Հայրապետյանի դեմ հայց է ներկայացվելու

PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ հոկտեմբերի 8-ին Երեւանի Ավան-Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարան քաղաքացիական հայց է ներկայացվելու Ազգային ժողովի արդեն նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի դեմ:

Այս մասին երեկ թերթի թղթակցին հայտնել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Հայցը, որ ներկայացնելու են Հրանուշ Խառատյանը, «Վահե Ավետյան» նախաձեռնության անդամ Գարեգին Չուգասզյանը եւ ակտիվիստ Դավիթ Սանասարյանը, վերաբերելու է Ռուբեն Հայրապետյանի` Nouvelles d`Armenie ամսագրին տված հայտնի հարցազրույցում նրանց հասցեին հնչեցրած զրպարտանքներին ու վիրավորանքներին:

Ի դեպ, զրպարտանքն ու վիրավորանքն ունեն վաղեմության ժամկետ, որը տեւում է մեկ ամիս: Առաջիկա երկուշաբթի օրն այդ ժամկետը լրանալու է:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---