«Աշխարհ և քաղաքականություն». Լեռնային Ղարաբաղը մոլորակի «ամենաթեժ կետերից» է

«Աշխարհ և քաղաքականություն». Լեռնային Ղարաբաղը մոլորակի «ամենաթեժ կետերից» է

PanARMENIAN.Net - Ռուսական գիտա-քաղաքական «Աշխարհ և քաղաքականություն» ամսագիրը Լեռնային Ղարաբաղը դասել է մոլորակի ամենաթեժ կետերի շարքում:

«…1992-94թթ զինված հակամարտությունն ինքնին կրում էր զանգվածային և արյունահեղ բնույթ: Երկու կողմերից էլ տասնյակ հազարավոր մարդիկ սպանվեցին, տեղի ունեցավ մարդկանց զանգվածային վերաբնակեցում…1994թ Ռուսաստանի մասնակցությամբ հրադադարի կնքումը նախատեսում էր հակամարտության գոտի որևէ միջազգային խաղաղապահական կոնտինգենտի մուտք: Արդյունքում, կողմերի շփման գծում պարբերաբար զինված բախումներ, փոխհրաձգություններ և տարբեր տիպի սադրանքներ են արձանագրվում»,-ընդգծվում է հոդվածում:

Ամսագիրն ընդգծում է, որ կողմերը` նախ և առաջ, Ադրբեջանը, շարունակում են սպառազինության մրցավազքի տեմպի արագացումը` գնելով ժամանակակից զենք և զինամթերք Իսրայելից, Թուրքիայից, ԱՄՆ-ից և մի շարք այլ երկրներից:

«Այս հակամարտությունը ցանկացած պահի կարող է վերաճել դաժան զինված բախման: Քանի որ Ադրբեջանը սահմանակից է Ռուսաստանին, ապա տարածաշրջանում ցանկացած հակամարտություն այս կամ այն կերպ կանդրադառնա Ռուսատանի շահերի վրա: Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանի հետ ամենասերտ կապերի մեջ են. երկու պետություններն էլ ԱՊՀ անդամ են, իսկ Հայաստանը նաև ՀԱՊԿ կազմում է: Ղարաբաղյան հնարավոր նոր զինված հակամարտությունում կարող են ներառված լինել նաև Թուրքիան և Իրանը` որպես տարածաշրջանային գերտերություններ»,- ընդգծում է հեղինակը:

Ռուսական ամսագիրն ընդգծում է, որ այսօրվա դրությամբ 2 թեժ կետ կա` Լեռնային Ղարաբաղն ու Սիրիան, որոնք շոշափում են Ռուսաստանի ազգային շահերը:

«Այս և այլ հակամարտությունների շուտափույթ և խաղաղ լուծումից բացի այլընտրանք չունեն և չեն էլ կարող ունենալ: Փորձը ցույց է տալիս, որ այնտեղ, որտեղ միջազգային կազմակերպությունները և համաշխարհային գերտերությունները ձեռնպահ են մնում ակտիվ խաղաղապահական գործողություններից, շուտով ձևավորվում է քաղաքական վակուում, որը լցվում է ծայրահեղականներով, ահաբեկիչներով և կազմակերպված հանցավորությամբ»,-եզրափակել է հոդվածի հեղինակը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---