ԱՄՆ տնտեսության աճը 2012-ի չորրորդ եռամսյակում կկազմի 1.9 տոկոս

ԱՄՆ տնտեսության աճը 2012-ի չորրորդ եռամսյակում կկազմի 1.9 տոկոս

PanARMENIAN.Net - ԱՄՆ տնտեսության աճը 2012-ի չորրորդ եռամսյակում կկազմի 1.9 տոկոս, սակայն տեմպերի աստիճանական արագացումը և անշարժ գույքի շուկայում իրավիճակի բարելավումը թույլ կտա ընթացիկ տարվա նույն շրջանն ավարտել ՀՆԱ 3 տոկոս աճով, կարծում են National Association for Business Economics-ի վերլուծաբանները:

Այսպիսով, տնտեսության աճի կանխատեսումն ընթացիկ տարվա վերջում աննշան վատացել է` մայիսին վերլուծաբանները սպասում էին ՀՆԱ ավելացում 3.1 տոկոսով:

2012-ի վերջում գործազրկությունը կկազմի 8.1 տոկոս ամեն ամիս զբաղված ամերիկացիների թիվն 132 հազարով ավելանալու դեպքում: Գալիք տարի ցուցանիշը կկազմի 7.8 տոկոս, եթե աշխատանք ունեցող քաղաքացիների թիվը միջինում աճի ամսական 155 հազարով:

ԱՄՆ-ում նոր տների քանակը 2013-ին կավելանա ամսական միջինը 850 հազարով:

Ինչպես կարծում են NABE վերլուծաբանները, ԱՄՆ-ին հաջողվում է խուսափել բյուջեի դեֆիցիտի կրճատման հետ կապված խնդիրներից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---