ԱՄՆ հուսով է, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հերթական հանդիպումն «արդյունավետ» կլինի

ԱՄՆ հուսով է, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հերթական հանդիպումն «արդյունավետ» կլինի

PanARMENIAN.Net - Վաշինգտոնը հույս ունի, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հերթական հանդիպումն արդյունավետ կլինի և դրա արդյունքներով կստորագրվի խաղաղության պայմանագիր: Այդ մասին հայտարարել է Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Էրիկ Ռուբինը երկուշաբթի օրը Բաքվում կայացած ճեպազրույցում, հաղորդում է 1news.az-ը:

«Մենք հավատում ենք, որ նախագահների գալիք հանդիպումը կարող է օգտակար դառնալ և ավարտվել խաղաղության պայմանագրի կնքմամբ»,- ասել է նա: Ռուբինը նշել է Վաշինգտոնի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը ղարաբաղյան կարգավորման հարցում: «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը պետք է լուծվի կողմերի միջև և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ»,- ասել է Էրիկ Ռուբինը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---