ԱԳ նախարարը մի շարք հանդիպումներ է ունեցել Կինշասայում

ԱԳ նախարարը մի շարք հանդիպումներ է ունեցել Կինշասայում

PanARMENIAN.Net - Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաքում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ունեցել է մի շարք երկկողմ հանդիպումներ, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Բուրկինա Ֆասոյի ԱԳ նախարար Ջիբրիլ Բասոլեի հետ զրույցը նվիրված էր միջազգային կազմակերպություններում համագործակցությանը, երկկողմ իրավական հենքի մշակմանը։ Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց գործնական քայլեր ձեռնարկել հարաբերություններն ակտիվացնելու նպատակով։

Կինշասայում Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց նաև Կոտ դ՛Իվուարի ԱԳ նախարար Դանիել Կաբլան Դունկանին։ Նախարարներն արձանագրեցին, որ փոխգործակցության զարգացման ներուժ գոյություն ունի, որը համատեղ ջանքերով ոչ միայն կարևոր է բացահայտել, այլ նաև իրագործել։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց երկու երկրների միջև գործարար կապերի ստեղծման, ինչպես նաև համապատասխան իրավապայմանագրային դաշտի ձևավորման, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացման վերաբերյալ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---