Բրյուսելի կենտրոնական համայնքի ավագանու ընտրություններում բոլոր թեկնածուները մահմեդականներ էին

Բրյուսելի կենտրոնական համայնքի ավագանու ընտրություններում բոլոր թեկնածուները մահմեդականներ էին

PanARMENIAN.Net - Բրյուսելում հոկտեմբերի 14 –ին տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: PanARMENIAN.Net ի թղթակցին Բելգիայում բնակվող Սամվել Ավանեսյանը ահազանգում է, որ Բրյուսելի կենտրոնական համայնքներից մեկի Սեն-Ժան-Մոլենբեկի թեկնածուները մահմեդականներ են: Նա իր հեռախոսի ֆոտոխցիկով նկարահանել է բոլոր թեկնածուների պաստառները, որի շնորհիվ հասկանալի է դառնում ողջ պատկերը: «Եթե Մուհամմեդը չընտրվի – Ջալալը կամ Հուսեյնը կընտրվի... Սա Եվրոպայի ապագա պատկերն է»,-ասաց նա:

«Թաղապետը` Ֆիլիպ Մորոն, որը միակ բելգիացի թեկնածուն է, վաղուց ամուսնացել է մահմեդական մի տիկնոջ հետ, բնականաբար փոխելով հավատքն ու ընդունելով մահմեդականություն, այսինքն իր անցյալից միայն անունն ու ազգանունն է հիշատակ մնացել»,-հավելեց Ավանեսյանը:

Լուսանկարներում ակնհայտ երևում է, որ բոլոր թեկնածուները մահմեդականներ են, արաբական կամ թուրքական անուններով ու ազգանուններով: Քարոզչական պաստառներից անցնողներին է ժպտում նույնիսկ գլխաշորով կին թեկնածուն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---