Հայաստանից առաքված մարդասիրական օգնությունն արդեն բաժանում են Հալեպի բնակիչներին

Հայաստանից առաքված մարդասիրական օգնությունն արդեն բաժանում են Հալեպի բնակիչներին

PanARMENIAN.Net - Հալեպում Կարմիր մահիկի բաժանմունքը սկսել է քաղաքի բնակիչներին բաժանել Հայաստանից ստացված մարդասիրական օգնությունը: Ինչպես հաղորդում է SANA գործակալությունը, Հալեպի նահանգապետ Մոհամմադ Վալիդ Աքադը նշել է, որ հայկական կողմի օգնությունը երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների դրսևորում է, ինչպես նաև շնորհակալություն հայտնել Հայաստանի կառավարությանը և ժողովրդին:

Իր հերթին, Հալեպում Հայաստանի հյուպատոս Կարեն Գրիգորյանը հայտարարել է, որ այդ օգնությունը հավաքված է հայ ժողովրդի կողմից, որին փորձությունների ծանր տարիներին Սիրիան իր աջակցությունն է ցուցաբերել:

Հալեպում Կարմիր մահիկի բաժանմունքի տնօրեն Հաել Ասիի խոսքով, օգնությունը, որը բաժանվում է Սիրիայում Հայաստանի դեսպանատան և ՀԱԵ թեմի համագործակցությամբ, կօգնի այն ընտանիքներին, որոնք տուժել են մարտական գործողությունների արդյունքում:

Հալեպ տեղափոխված մարդասիրական օգնությունը հավաքվել է «Օգնիր եղբորդ» ակցիայի շրջանակներում: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին ավելի վաղ հայտնել է ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը, ընդհանուր առմամբ հավաքվել է շուրջ 40 տոննա պարենամթերք, ինչպես նաև 15 մլն դրամ ֆինանսական օգնություն: Առաջին խմբաքանակը` 14 տոննա պարենամթերք, արդեն առաքվել է Սիրիա, ևս 30 տոննա նախատեսվում է ուղարկել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---