Ադրբեջանի ռազմական դատախազությունը խոստանում է վերադարձնել մահացած զինվորի գլուխը գերեզմանը ցեմենտապատելու դիմաց

Ադրբեջանի ռազմական դատախազությունը խոստանում է վերադարձնել մահացած զինվորի գլուխը գերեզմանը ցեմենտապատելու դիմաց

PanARMENIAN.Net - Ադրբեջանում չեն դադարում զինծառայողների «ինքնասպանությունների» հետ կապված սկանդալները: Այս տարվա օգոստոսին տեղ գտած պատմությոնը շարունակություն է ստացել, երբ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում զինվորական ծառայություն անցնող զինվոր Իսմայիլ Իբաևն ինքնասպան է եղել` մարտական զենքից կրակելով գլխին: Զինվորի ծնողների խոսքով, նրանց որդին մահացել է ներքին օրգանները հանելու արդյունքում: Զինվորի ծնողների պահանջով, նրանց որդու թաղումից հետո կատարվել է նրա մարմնի արտաշիրմում, գրում է ադրբեջանական «Զերկալո» թերթը: Ինչպես հայտարարել է զինվորի մայր Իրադա Մամեդովան, արտաշիրիմումից հետո փորձագետները վերցրել են Իսմայիլ Իբաևի գլուխը:

Երկրի ռազմական դատախազությունն այդ տեղեկատվությունը կտրականապես հերքել է: Բայց ինչպես հայտարարել է արտաշիրիմման անմիջական մասնակիցներից մեկը` Դատաբժշկական փորձաքննության պաթոլոգիկ կենտրոնի փորձագետ Շահին Վերդիևը, Իբաևի գլուխը տարվել է բժշկական-քրեական փորձաքննություն անցկացնելու համար:

«Վերջերս Նախիջևանի ռազմական դատախազությունից զանգահարել են Իսմայիլի ազգականներին և ասել, որ պատրաստ են վերադարձնել զինվորի գլուխը: Բայց միաժամանակ պահանջել են ցեմենտապատել Իսմայիլի գերեզմանը: Ռազմական դատախազությունից զանգը զայրացրել է զինվորի մորը: Չէ որ վերջերս երկրի ռազմական դատախազ Խանլար Վելիևը հայտարարել էր, որ գործն արդեն հանվել է Նախիջևանի ռազմական դատախազության տնօրինությունից: Իրադա Մամեդովան որոշել է կրկին հանդիպել ռազմական դատախազի հետ, բայց նա հրաժարվել է ընդունել զինվորի մորը»,- հայտարարել է անկախ ադրբեջանցի լրագրող Զումրուդ Մամեդովան: Նրա խոսքով, ռազմական դատախազության շենքից դուրս գալուց հետո Իրադա Մամեդվոն սկսել է արտասվել փողոցում:

«Ես սկսեցի նկարահանել նրա գործողությունները բջջային հեռախոսով: Բայց այդ ժամանակ դատախազության շենքից դուրս եկավ ինչ-որ զինվոր և հարձակվեց ինձ վրա: Նա ցանկանում էր խլել իմ բջջային հեռախոսը: Բայց ես թույլ չտվեցի նրան անել դա:

Նա ճանկռոտեց իմ ձեռքերը և պարանոցը: Ես դիմեցի 102 ծառայություն: Ժամանեցին ոստիկանության 18-րդ բաժանմունքի աշխատողները»,- ասել է Զ. Մամեդովան:

Նրա խոսքով, ոստիկանները, չնայած իր պահանջին, չեն հարցաքննել իր վրա հարձակված զինվորին: «Նրանք չպարզեցին, թե զինվորն ում հրամանով է հարձակվել ինձ վրա»,- հայտարարել է նա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---