Նավթի համաշխարհային գներն աճում են ՄԷԳ ղեկավարի հայտարարությունների ֆոնին![]() 22 հոկտեմբերի 2012 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Նավթի համաշխարհային գները հոկտեմբերի 22-ին աճում են Միջազգային էներգետիկ գործակալության ղեկավար Մարիա վան դեր Հուվենի հայտարարությունների ֆոնին այն մասին, որ նավթի համաշխարհային շուկան հումքի մատակարարումների պակաս չի զգում, վկայում են սակարկությունների տվյալները: Նյու Յորքի բորսայում WTI տեսակի թեթև նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքն ավելացել է 0.45 դոլարով կամ 0.5 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 90.05 դոլար: Brent տեսակի հյուսիսծովյան նավթային խառնուրդի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.73 դոլարով կամ 0.66 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 110.87 դոլար: Հուվենի խոսքով, առաքումներում միայն լուրջ խափանումները կարող են հանգեցնել նավթի ռազմավարական պաշարների բացմանը: «Եթե ինչ-որ լուրջ խախտումներ տեղի ունենան նավթի առաքումներում, միշտ գոյություն ունի միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը, մինչև շուկան կարձագանքի դրան»,- ասել է նա: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |