Կոնվերս Բանկն առաջարկում է վարկային ճամփորդական քարտ

Կոնվերս Բանկն առաջարկում է վարկային ճամփորդական քարտ

PanARMENIAN.Net - Կոնվերս Բանկն առաջարկում է վարկային ճամփորդական քարտ բոլոր նրանց, ովքեր սիրում են ճամփորդել: Քարտը տրվում է ԱՄՆ դոլարով (19% տարեկան տոկոսադրույք) և եվրոյով (17 % տարեկան տոկոսադրույք)՝ մինչև 3500$-ին համարժեք սահմանաչափով, ասվում է բանկի հաղորդագրության մեջ:

Քարտը տրամադրվում է Բանկի հետ համագործակցող այն կազմակերպությունների աշխատակիցներին, ովքեր առնվազն վերջին 3 ամիսների աշխատավարձը ստացել են Կոնվերս Բանկի աշխատավարձային քարտերով:

Ճամփորդական քարտի առկայության դեպքում ուղեգիրը հնարավոր է ձեռք բերել Fresh Travel տուրիստական գործակալությունից՝ Զաքիան 6/36 հասցեով: Համագործակից տուրիստական գործակալությունները ցանկը շուտով կընդլայնվի:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---