ՊԲ գնդապետ. ԼՂՀ Պաշտպանության Բանակը միշտ բաց է հասարակության և լրագրողների համար

ՊԲ գնդապետ. ԼՂՀ Պաշտպանության Բանակը միշտ բաց է հասարակության և լրագրողների համար

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 24–ին ՊՆ նախաձեռնությամբ մի խումբ լրագրողներ այցելել են ՊԲ սահմանային զորամասերից մեկը: Մարտակերտի ուղղությամբ տեղակայված զորամասը կազմավորվել է 1992 թ. պատերազմական գործողությունների ժամանակ և առաջին հրամանատար Մոնթե Մելքոնյանի անունն է կրում:

ՊԲ հրամանատարի ԱՀՏԱ ղեկավար գնդապետ Նորայր Մկրտչյանը զորամասի գլխավոր շտաբում ժամանելուն պես ընդունեց լրագրողներին: Տեղեկացրեց, որ վերջին շրջանում այս զորամասի պաշտպանած դիրքերի ուղղությամբ հակառակորդն ավելի հաճախ է խախտում հրադադարի ռեժիմը:

«Մարտահրավերները մեզ ավելի են զգաստացնում, իսկ Պաշտպանության Բանակը միշտ բաց է հասարակության և լրագրողների համար: Վերջին տարվա ընթացքում արդեն հարյուրավոր հասարակական կազմակերպություններ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ եկել ու տեսել են, թե ինչպես է ապրում Պաշտպանության Բանակը», - ասաց Նորայր Մկրտչյանը:

Լրագրողերը զորամասի ճաշարանում ընթրեցին, ծանոթացան զինվորների կենցաղային պայմաներին, որից հետո ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհանիսյանը զրուցեց զինվորների հետ՝ նրանց ցանկացած թեմայով հարցերի հնարավորություն տալով՝ ներքաղաքականից մինչև նոր զինատեսակների մասին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---