Նավթն էժանանում է հումքի պակասի վերաբերյալ մտավախությունների ֆոնին![]() 29 հոկտեմբերի 2012 - 10:24 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 29-ին նավթի համաշխարհային գները նվազում են հումքի արդյունահանման և մշակման որոշ ընկերությունների աշխատանքի դադարեցման ֆոնին` կապված «Սենդի» փոթորկի հետ, որը մոտենում է ԱՄՆ հյուսիս-արևելքին: Սակարկությունների տվյալների համաձայն, Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,37 դոլարով կամ 0,43 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 85,91 դոլար: Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթային խառնուրդի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքւ նվազել է 0,27 դոլարով կամ 0,25 տոկոսով` մինչև 109,28 դոլար մեկ բարելի համար: Phillips 66, NuStar Energy LP and Hess Corp ընկերությունները հաղորդել են «Սենդի» փոթորկի պատճառով նավթավերամշակման ընկերությունների աշխատանքը դադարեցնելու մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |