Հայաստանում կառուցվում է ուռուցքաբանության նոր կենտրոն

Հայաստանում կառուցվում է ուռուցքաբանության նոր կենտրոն

PanARMENIAN.Net - ՀՀ Առողջապահության նախարարության տվյալներով՝ Հայաստանում ամեն տարի չարորակ նորագոյացությունների պատճառով հաշմանդամ է դառնում մոտ 2700 մարդ և տնտեսական վնասը տարեկան գերազնցում է 75 մլն դրամը: Տարածվածությունն ընդհանուր հիվանդությունների մեջ 2009 թվականին կազմել է 21 տոկոս, իսկ մահացությունը ընդհանուր մահացության ցուցանիշում 69 տոկոս: Այսօր Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցեց «Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի» հիմնարկեքին: Կենտրոնն իրականացնելու է ռադիոիզոտոպների արտադրություն, ռադիոիզոտոպային, ռադիոլոգիական և լաբորատոր ախտորոշում, ռադիոիզոտոպային և ճառագայթային ուռուցքաբանական ներհիվանդացոյին և արտահիվանդանոցայիչն վիաբուժություն: Կենտրոնը կառուվում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի, Էկոնոմիակայի և Առողջապահության նախարարությունների հետ համատեղ: «Վերջին տարիներին մենք արձանագրել ենք ուռուցքային հիվանդությունների աճ, որի պատճառները նաև տեխնիկական են: Այս կենտրոնը բեկում կմտցնի հանրային առողջապահության ոլորտում»,-ասաց Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Հայաստանի և Բելգիայի կառավարությունների կինքած մոտ 5 մլն եվրո արժեցող պայմանագրով ձեռք կբերվի ցիկլոտրոն «C18/18» սարքը, միջուկային դեղագործության լաբորատորիա, մոլեկուլյար և ճառագայթային ախտորոշման համար նախատեսված սարքավորումներ: Կենտրոնի ստեղծման ծրագրի ընդհանուր արժեքը 30-60մլն ԱՄՆ դոլոր է.«Մենք այս կենտրոնով հիմք ենք դնում ձևաչափի, որն իր բժշկական, արտադրական, տեխնոլոգիական հնարավորություններով աննախադեպ է տարածաշրջանում: Կարևոր է նշել, որ այս նախագծում ներգրավված են միաժամանակ պետությունը, մասնավոր հատվածը և միջազգային կառույցները: Այս կենտրոնը հնարավորությյուն է տալու նաև արտահանել ծառայություններ, որն էական նշանակություն կունենա երկրի տնտեսության համար»,-ասաց Էկոնոմիկայիի նախարար Տիգրան Դավթյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---