Սքինհեդներին, որոնց խղճին նաև հայի սպանություն կա, դատապարտել են 8-19 տարվա ազատազրկման

Սքինհեդներին, որոնց խղճին նաև հայի սպանություն կա, դատապարտել են 8-19 տարվա ազատազրկման

PanARMENIAN.Net - Մոսկվայի քաղխորհուրդը դատապարտել է վեց սքինհեդների 8-19 տարվա ազատազրկման ազգային ատելության հողի վրա հարձակումների ու սպանությունների համար: Ավելի վաղ՝ հոկտեմբերի 23-ին ատենակալները մեղավոր ճանաչեցին 6 ամբաստանյալներին: Մեկը արդարացվել է, քանի որ նրա մեղքն ապացուցված չի համարվել:

Պարագլուխը՝ Եմելյան Նիկոլաևը ստացել է ամենամեծ պատիժը՝ 19 տարի խիստ ռեժիմի գաղութում:

Ըստ քննության նյութերի, 2009թ. հոկտեմբերին Նիկոլաևը, Սուդակովը, Բելյակովն ու Կիչուտկինը, զինվելով դանակներով հանդիպել են «Բելյաևո» մետրոյի կայարանի մոտ անցորդների վրա հարձակվելու նպատակով: Վվեդենսկու փողոցում նրանք հարձակվել են Հայաստանի քաղաքացու վրա, դանակի հարվածներ հասցրել՝ առնվազն 11 հարված, այդ թվում կենսական նշանակության օրգաններին: Տուժածը մահացել է արյունահոսությունից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---