Գինու համաշխարհային շուկան ապրում է վերջին 37 տարվա ընթացքում ծանրագույն ճգնաժամ

Գինու համաշխարհային շուկան ապրում է վերջին 37 տարվա ընթացքում  ծանրագույն ճգնաժամ

PanARMENIAN.Net - Գինու համաշխարհային շուկան ներկա պահին լուրջ ճգնաժամ է ապրում, որն առաջացել է, առաջին հերթին, Ֆրանսիայում և Իտալիայում ծանր կլիմայական պայմանների պատճառով: Այդ մասին այսօր հաղորդել է «Դեյլի Թելեգրաֆ» թերթը՝ մեջբերելով Խաղողի և գինու միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Ֆեդերիկո Կաստելուչիի զեկույցը:

Այս տարի գինու գլոբալ արտադրությունը կկրճատվի 6.1 տոկոսով՝ հասնելով 1957-ի մակարդակին: «Ինչպես սպասվում է, այս տարվա արդյունքներով աշխարհում կիրացվի 243.5-252.9 մլն հեկտոլիտր գինի: Դա վերջին 37 տարվա ընթացքում ամենացածր ցուցանիշն է: Անցած տարի համաշխարհային արտադրության ծավալը կազմել է 264.2 մլն հեկտոլիտր»,- նշել է Կաստելուչին:

Նրա խոսքով, խաղողի վատ բերքը կհանգեցնի գինու գների բարձրացման, ինչպես նաև շուկայում զգալիորեն կկրճատի պահանջարկը:

2011-ին աշխարհում գինու խոշորագույն արտադրողը դարձել է Ֆրանսիան, որն արտահանել է 50.2 մլն հեկտոլիտր, երկրորդ տեղում Իտալիան, որն արտահանել է 42 մլն հեկտոլիտր:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---