Վերջին 2 տարում շուրջ 900 հնդիկ ուսանող է ընդունվել Երևանի բժշկական համալսարան

Վերջին 2 տարում շուրջ 900 հնդիկ ուսանող է ընդունվել Երևանի բժշկական համալսարան

PanARMENIAN.Net - Հայաստանում կրթության ոլորտի զարգացման հեռանկարների թվում Արմեն Աշոտյանը տեսնում է օտարերկրացի ուսանողների քանակի ավելացումն ու անհրաժեշտ ենթակառուցվածքների ընդլայնումը: Այդ մասին նախարարն ասել է նոյեմբերի 1-ին կառավարության նիստում՝ ներկայացնելով իրավիճակը կրթության ոլորտում:

«Այսօր շատ սուր է դրված ուսանողական հանրակացարանների հարցը: Կարող եմ դա ասել բժշկական համալսարանի օրինակով, որտեղ Հնդկաստանից ուսանողների հանրակացարանի պահանջարկը շատ ավելի է, քան մենք կարող ենք տրամադրել»,-ասել է նա:

Արմեն Աշոտյանը հավելել է, որ վերջին 2 տարում շուրջ 900 հնդիկ ուսանող է ընդունվել Երևանի բժշկական համալսարան:

«Այդ հոսքը մենք կարող ենք ավելացնել, եթե նոր ուսանողական հանրակացարանային կենտրոն բացենք»,-ասաց Աշոտյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---