ՀՀ քաղաքացիները Բելառուսի ու Լիտվայի սահմանին «փնտրում էին տատիկի գերեզմանը»՝ որոնումներն ավարտվեցին մեկուսարանում

ՀՀ քաղաքացիները Բելառուսի ու Լիտվայի սահմանին «փնտրում էին տատիկի գերեզմանը»՝ որոնումներն ավարտվեցին մեկուսարանում

PanARMENIAN.Net - Սահմանապահները Հայաստանի երեք քաղաքացիների են ձերբակալել Բելառուսի ու Լիտվայի սահմանին: Ինչպես գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան», երբ նրանցից բացատրություններ են պահանջել, թե ինչ են նրանք անում սահմանային գոտում, նրանք պատասխանել են, թե որոնում են տատիկի գերեզմանը:

Սահմանախախտները ձերբակալվել են և տեղափոխվել քննչական մեկուսարան:

Սահմանամերձ շրջանում ձերբակալվել են ևս երեք կովկասցիներ, նրանց ազգությունն ու քաղաքացիությունը չի նշվում: Նրանք իրենց ներկայությունը սահմանային գոտում այսպես են բացատրել. «Աշխատանք ենք փնտրում»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---