Ծնելիությունը 2012թ. ինը ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 3%-ով

Ծնելիությունը 2012թ. ինը ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 3%-ով

PanARMENIAN.Net - 2012թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը, ՀՀ 2001 թ. մարդահամարի հիմքով վարվող ընթացիկ հաշվառմամբ, կազմել է 3 282.0 հազ. մարդ, այդ թվում, քաղաքայինը` 2 101.2 հազ. մարդ, իսկ գյուղականը` 1 180.8 հազ. մարդ:

Ինչպես հայտնում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, մշտական բնակչության միջին տարիքը 2012թ. տարեսկզբի դրությամբ կազմել է` 35.3 տարի, տղամարդկանց համար` 33.5, իսկ կանանց համար` 36.9:

2012թ. հունվար-սեպտեմբերին արձանագրվել է 30 906 ծնված, որը 2011թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 3%-ով, իսկ ծնելիության ընդհանուր գործակիցը, 1 000 բնակչի հաշվով, նվազել է 0.4 պրոմիլային կետով և կազմել` 12.6 ‰:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---