Թուրք փորձագետը գտնում է, որ 2015թ. Թուրքիայի ու ԱՄՆ հարաբերությունները կսրվեն Ցեղասպանության 100-ամյակի պատճառով

Թուրք փորձագետը գտնում է, որ 2015թ. Թուրքիայի ու ԱՄՆ հարաբերությունները կսրվեն Ցեղասպանության 100-ամյակի պատճառով

PanARMENIAN.Net - Մահեմդական աշխարհում միանշանակ չընդունվեցին ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները: Թուրք քաղաքագետ Թոլմա Թանիշը պնդում է, որ Բարաք Օբամայի վերընտրվելու հետ նրա քաղաքականությունը Մերձավոր և Միջին Արևելքում էապես չի փոխվի, սակայն շտկումներ կլինեն: Մինչդեռ, փորձագետները Թուրքիայի ու ԱՄՆ հարաբերությունների սրում են ակնկալում, սակայն ոչ հիմա, եթե իշխանության գար Ռոմնին, այլ 3 տարուց:

Պատճառն այն է, որ 2015 թվականին Հայաստանը նշելու է Թուրքիայի կողմից իրականցված Հայոց ցեղասպանության 100-ամյակը: Այն ժամանակ, գտնում է Թանիշը, ԱՄՆ-ն չի կարողանա զերծ մնալ այդ իրադարձությունից և ճնշում կգործադրի Թուրքիայի վրա՝ պահանջելով ճանաչել այդ ոճրագործությունը:

Մյուս կողմից, Սիրիայի հարցում ԱՄՆ-ն ու Թուրքիան դաշնակիցներ են, չնայած, որ Օբաման դեմ է հակամարտության ռազմական լուծմանը, ինչպես Թուրքիա-Սիրիա մասով, այնպես էլ ներքին դիմակայության հարցում:

Պաշտոնական Եգիպտոսը հուսով է, որ «փոխշահավետ համագործակցությունը կզարգանա»: Այդ երկրի նախագահը, որը փաստացի «Մահմեդական եղբայրների» առաջնորդն է, առաջիններից մեկը շնորհավորեց Օբամային՝ հայտարարելով, որ Եգիպտոսը հուսով է շարունակել համագործակցությունն ԱՄՆ հետ: Իր հերթին, եգիպտական իսլամիստական սալաֆիտների կուսակցության քաղխորհրդի անդամ Ալ Նուր Յունոս Մահյունը հայտարարել է, որ Օբամայի վերընտրվելը չարյաց փոքրագույնն էր: Ըստ նրա, ԱՄՆ նախագահը, ով էլ լինի, միշտ Իսրայելի դաշնակիցն է, որը բազմակողմանի աջակցություն է ցուցաբերում այդ երկրին:

Իսրայելի վարչապետ Նեթանյահուն, չնայած սառնությանը Օբամայի հետ հարաբերություններում, հույս հայտնեց, որ համագործակցությունը կզարգանա:

Իրանը բավականին սառը արձագանքեց Օբամայի վերընտրվելու փաստին, ինչը զարմանալի չէ: Այաթոլլա Լարիջանին նշեց, որ ԱՄՆ-ն չպետք է նոր բանակցություններ ակնկալի Թեհրանից:

Ըստ նրա, Իրանի ժողովրդի դեմ բոլոր ճնշումներից, պատժամիջոցներից ու հանցագործություններից հետո, խոսք չի կարող լինել կողմերի միջև հարաբերությունների կամ բանակցությունների մասին: Լարիջանին հիշեցրել է, որ, առաջին անգամ ընտրվելով, Օբաման հայտարարեց, որ համագործակցության ձեռք կմեկնի Թեհրանին, իսկ փոխարենը պատժամիջոցներ սահմանեց, գրում է umma.org.ua-ն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---