Ռուսաստանում դատելու են զորավարժարանից զինամթերքի գողության մեջ մեղադրվող ՀՀ քաղաքացուն

Ռուսաստանում դատելու են զորավարժարանից զինամթերքի գողության մեջ մեղադրվող ՀՀ քաղաքացուն

PanARMENIAN.Net - ՌԴ Անդրբայկալյան երկրամասում դատարանը կքննի Հայաստանի քաղաքացի Հայկ Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործը, որին մեղադրում են զորավարժարանից զինամթերքի գողությամբ մեջ, հայտնում է դատախազության մամլո ծառայությունը:

Ըստ քննության, Անդրբայկալյան երկրամասի բնակիչ Մանուկյանը սեպտեմբերի 26-ին զբաղված էր գունավոր մետաղ հավաքելով «Ցուգոլ» զորավարժարանում: Մանուկյանը 134,5 հազար ռուբլի արժողությամբ զինամթերքը բեռնել է իր «Գազել» մակնիշի ավտոմեքենան և փորձել է տուն տանել, որտեղ մտադիր էր գունավոր մետաղն անջատել, սակայն նրան կանգնեցրել է ռազմական պարեկախումբը:

Հնարավոր է, որ դա փրկեց նրա կյանքը, քանի որ զինամթերքը պայթուցիկ նյութեր էր պարունակում, որոնք կարող էին պայթել, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---