Ռուսաստանի նախկին պատգամավոր Աշոտ Եղիազարյանի դեմ հարուցվել է ևս մեկ քրեական գործ

Ռուսաստանի նախկին պատգամավոր Աշոտ Եղիազարյանի դեմ հարուցվել է ևս մեկ քրեական գործ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Պետդումայի նախկին պատգամավոր Աշոտ Եղիազարյանի դեմ հարուցվել է նոր քրեական գործ: Ռուսաստանի Հետաքննչական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը հաղորդել է ռուսական ԶԼՄ-ներին, որ նախկին պատգամավորին և մի խումբ անձանց կասկածում են փողերի լվացման մեջ:

Նա հաղորդել է, որ հարուցվել է քրեական գործ դրամական միջոցների լեգալիզացման փաստով՝ 720 միլիոն ռուբլի, որոնք համախոհները լվացել են «Ցենտուրիոն Ալյանս» ՓԲԸ-ի բաժնետոմսերի միջոցով:

Բացի դրանից, Եղիազարյանի և նրա վստահված անձանց դեմ հարուցվել է քրեական գործ խաբեության ճանապարհով Միխայիլ Անանևին պատկանող «Ինվեստ Ցենտր» ընկերության բաժնետոմսերի իրավունքի յուրացման մասին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---