ԼՂՀ Պաշտպանության բանակում սպասվում են ամփոփիչ ստուգումներ և նորամուծություններ

ԼՂՀ Պաշտպանության բանակում սպասվում են ամփոփիչ ստուգումներ և նորամուծություններ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 8-ին և 9-ին, ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն աշխատանքային շրջայց է կատարել հարավային և հյուսիսային ուղղությամբ գործող միավորումներում և ենթակա զորամասերում, հանդիպումներ ունեցել սպայական անձնակազմի և ժամկետային զինծառայողների հետ, ծանոթացել տեղերում ընթացող գործընթացներին: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Հանդիպումների ընթացքում ՊԲ հրամանատարը խոսել է ավարտվող ուսումնական տարվա խնդիրներից, սպասվող ամփոփիչ ստուգումներից, անձնակամին ծանոթացրեց մարտական հերթապահությունում և զորքերի կենսագործունեության մյուս ուղղություններում ակնկալվող այն նորամուծություններին, որոնք միտված են առօրյա ծառայության արդյունավետության բարձրացմանն ու արտակարգ որոշ պատահարների ծնող պատճառների վերացմանը: Մովսես Հակոբյանը նշել է նաև յուրաքանչյուր զորամասում արձանագրված առաջընթացի և դրական տեղաշարժերի մասին` ընդգծելով այսուհետ ևս նույն ոգով շարունակելու անհրաժեշտությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---