Ռուբեն Սաֆրաստյան. Թուրքիան Սիրիայի դեմ ռազմական գործողությունների մտադրությունից չի հրաժարվի![]() 12 նոյեմբերի 2012 - 15:00 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ռազմական միջամտությունը Սիրիայի հակամարտությանը կորցնում է իր ակտուալությունը: Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը սա բացատրում է այն հանգամանքով, որ սիրիական ճգնաժամի վերջին փուլը էականորեն տարբերվում է նախորդ իրավիճակից: Ըստ Ռուբեն Սաֆրաստյանի՝ վերջին մեկ ամսվա ընթացքում ակնհայտ դարձավ, որ Ասադի ռեժիմի տապալման ամերիկյան ծրագիրը չհաջողվեց: «Սիրիայի իշխանություններն ապացուցեցին, որ ունեն պետական ուժեղ համակարգ և բնակչության զգալի հատված աջակցում է իրենց: Իսկ ահա Արևմուտքը կորցնում է Սիրիայի ընդդիմադիր ջոկատների վրա ունեցած իր ազդեցությունը»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ռուբեն Սաֆրաստյանը: Նա նկատեց, որ ընդդիմադիրներն ընկնում են ծայրահեղ իսլամիստական ուժերի ազդեցության տակ և Միացյալ Նահանգները սկսել է փոխել ընդդիմության հետ իր կապերի բնույթը: «ԱՄՆ-ն փորձում է Սիրիայի ընդդիմության վերակազմավորում անել և չի կարողանում գտնել այնպիսի գործչի, որը ազդեցություն կունենա ընդդիմության վրա: Սա երկարատև գործընթաց է և դժվար թե հաջողությամբ պսակվի»,- նկատեց Արևելագիտության ինստիտուտի տնօրենը: Մինչ այս, թուքագետի համոզմամբ, Արևմուտքը մտածում էր, որ Թուրքիայի ռազմական միջամտությամբ վերջնականապես կտապալի Ասադին: Սակայն, դեպքերն այնպես զարգացան, որ այժմ ԱՄՆ-ն զբաղված է միայն ընդդիմության ուղղությամբ տարվող աշխատանքներով: Ռուբեն Սաֆրաստյանը միաժամանակ նշեց, որ Թուրքիան Սիրիայի դեմ ռազմական գործողությունների մտադրությունից չի հրաժարվի: Եվ սա կապված է արդեն քրդական խնդրի և թուրք-սիրիական սահմանին ինքնավարության ձգտող քրդերի հետ: Թուրքագետը հիշեցրեց, որ մտածված քաղաքականության շնորհիվ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը արդեն կարողացել է շահել քրդերի համակրանքը՝ նրաց ինքնավարություն խոստանալով: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |