«ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՉԻ ՀԱՅՏՆԵԼ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Հայաստանում «Հազարամյակի մարտահրավերներ» ամերիկյան կորպորացիայի ներկայացուցիչ Ալեքս Ռոսինը գոհունակություն է հայտնել հայկական կառավարության կողմից ներկայացված համապատասխան ծրագրի կապակցությամբ: Նրա խոսքերով` ներկայումս կորպորացիայի առաքելությունը կայանում է կորպորացիայի հիմնական ստանդարտներին Հայաստանի ծրագրերի համապատասխանության աստիճանի որոշումը` հետագա ֆինանսավորման համար: «Մենք գտնվում ենք սկզբնական փուլում, անցկացնում ենք նախնական գնահատում, այնուհետեւ կանցնենք նպատակային իրականացման փուլին»,- հայտարարել է նա Երեւանում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ: Ռոսինը տեղեկացրել է նաեւ, որ մոտ ժամանակներս կորպորացիային կներկայացվի հայկական կողմի աշխատանքային խմբի կազմը, եւ «հենց մենք ծանոթանանք մարդկանց հետ, որոնց հետ մենք կիրականացնենք ամնեօրյա աշխատանք, նմանատիպ խումբ կներկայացվի նաեւ ամերիկյան կողմից»: «Հազարամյակի մարտահրավերների» ներկայացուցիչը նշել է, որ «ակնկալվող ֆինանսավորումը երաշխավորված չէ»: «Հայաստանի կառավարության հետ աշխատանքում կարող է ի հայտ գան որոշ դժվարություններ, չի կարելի բացառել ամեն ձեւի խոչընդոտներ եւ ֆինանսավորման ձգձգում»,- հայտարարել է Ռոսինը` բացատրելով դա նրանով, որ կորպորացիան անձամբ մասնակցում է ծրագրերի մշակմանը եւ նախապատրաստմանը, ինչպես նաեւ առաջացող խնդիրների լուծմանը: Միեւնույն ժամանակ նա հույս է հայտնել, որ Հայաստանի հետ համագործակցությունը եւս կլինի «արդյունավետ եւ արագ, ինչպես մյուս երկրների հետ»: Խոսել Հայաստանի կառավարության հետ համաձայնագրի ստորագրման հստակ ժամկետների, ինչպես նաեւ առաջին ֆինանսավորման ստացման մասին Ռոսինը հրաժարվել է, փոխարենը օրինակ բերելով Մադագասկարի օրինակը, որի հետ համաձայնագրի ստորագրումը կատարվել է վեցամսյա համագործակցությունից հետո: Իր հերթին Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը տեղեկացրել է, որ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան պայման է դրել, որը ենթադրում է , որ աշխատանքային խմբի անդամները չպետք է զբաղվեն ուրիշ ոչինչով, բացի խնդիրներից տվյալ ծրագրի շրջանակներում: «Նախկինում այդ խմբի անդամները, չունենալով լրացուցիչ պաշարներ, զբաղվում էին նաեւ այլ խնդիրներով,օրինակ` միկրոէկոնոմիկայով, կամ էլ տնտեսական կանխատեսություններով: Այժմ մենք պետք է ստեղծենք նոր խումբ, համապատասխան աշխատանքներն արդեն արվում են»,- հայտարարել է նախարարը: Նշենք, որ առաջին անգամ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի մասին խոսել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը 2002 թվականին: Ծրագրի նպատակը զարգացող երկրների տնտեսական իրավիճակի բարելավմանն աջակցելն է եւ աղքատության կրճատումը: Օգնություն կհատկացվի միայն այն երկրներին, որոնք իրականացնում են տնտեսության լիբերալիզացման հետեւողական քաղաքականություն, սոցիալական զարգացման եւ մարդու իրավունքների պաշտպանման ոլորտներում բարեփոխությունների անցկացում: Ծրագրի ընդհանուր ֆոնդն առաջին տարում կկազմի 1 մլրդ դոլար, երկրորդ տարում` 2,5 մլրդ դոլար: Օգնություն ստանալու հավակնորդների թվում են Աֆրիկայի, Ասիայի, Լատինական Ամերիկայի 17 երկրներ, ինչպես նաեւ նախկին ԽՍՀՄ երկու երկիր` Հայաստանը եւ Վրաստանը: Հիմանդրամի կողմից տրամադրվող միջոցների ծավալը որոշվում են երկրների կողմից ներկայացված ծրագրերից կախված: Հայաստանը հույս ունի, որ երեք տարվա ընթացքում կստանա 700 մլն դոլարից մինչեւ 900 մլն դոլար ներդրումային միջոցներ, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:


 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---