Ֆրանսիացի դիվանագետ. Ղարաբաղի օդանավակայանի հարցը պետք է լուծվի բանակցությունների միջոցով

Ֆրանսիացի դիվանագետ. Ղարաբաղի օդանավակայանի հարցը պետք է լուծվի բանակցությունների միջոցով

PanARMENIAN.Net - Ղարաբաղի օդանավակայանի օգտագործման հարցը պետք է լուծվի միջազգային նորմերի շրջանակներում, բանակցությունների միջոցով, հայտարարել է Ադրբեջանի հանրային հեռուստատեսությանը Բաքվում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն:

«Մենք սատարում ենք ԵԱՀԿ ՄԽ հայտարարությանն այս հարցում: Երկու կողմերը պետք է խուսափեն քայլերից, որոնք վնասում են խաղաղ գործընթացին»,-ասել է նա:

Ըստ նրա, կողմերի երկխոսությունը կարևոր է, քանի որ մարդիկ տառապում են հակամարտության չկարգավորված լինելուց: «Մի ժամանակ երկու ժողովրդները խաղաղ են ապրել, հարևանությամբ, ուստի քաղաքական գործիչներն ամեն ինչ պետք է անեն հարաբերությունների կարգավորման համար»,-ասել է նա:

Ստեփանակերտի օդանավակայանը շահագործման հանձնվեց հոկտեմբերի 1-ին: Առաջին չվերթի հստակ ամսաթիվը դեռ չի հայտարարվում ներքին տեխնիկական և կազմակերպչական հարցերի պատճառով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---