2013-ին «Գազպրոմի» ներդրումները կպահպանվեն 2012-ի մակարդակում

2013-ին «Գազպրոմի» ներդրումները կպահպանվեն 2012-ի մակարդակում

PanARMENIAN.Net - «Գազպրոմն» ավանդաբար աշնանն ավելացնում է իր ներդրումային ծրագիրը, առաջացնելով վերլուծաբանների քննադատությունը, որոնք մեղադրում ենք կոնցեռնին ավելորդ վատնողության մեջ: Սակայն Վալերի Գոլուբևը չորեքշաբթի օրը խոստացել է, որ 2013-ին «Գազպրոմի» ներդրումային ծրագիրը կպահպանվի 2012-ի մակարդակում:

Ավելի վաղ «Գազպրոմն» արդեն հանգստացրել է հաջորդ տարի ծախսերը չավելացնելու խոստումներով. նոյեմբերին «Գազպրոմի» ֆինանսական տնօրեն Անդրեյ Կրուգլովն ասել է, որ 2013-ին կապիտալ ծախսերը ցածր կլինեն 2012-ից:

Հոկտեմբերի վերջին «Գազպրոմը» հաստատել է 2012-ի ներդրումային ծրագրի շտկման պլանները, այն ավելացել է գրեթե 200 մլրդ ռուբլիով` մինչև 975 մլրդ ռուբլի, որից 890 մլրդ ռուբլին բաժին է ընկնում կապիտալ ծախսերին:

Գոլուբևը նաև հաղորդել է չորեքշաբթի օրը, որ «Գազպրոմը» պատրաստ է գազի խոշորագույն անկախ արտադրողի` «Նովատէկոմ»ի հետ կիսել «Նորտգազի» վրա հսկողությունը: Այժմ «Գազպրոմին» պատկանում է «Նորտգազի» բաժնետոմսերի 51 տոկոսը, բայց մենատիրությունը բանակցություններ է վարում «Նովատէկին» իր փաթեթից բաժնետոմսերի մեկ տոկոսի վաճառքի մասին, որին պատկանում է «Նորտգազի» բաժնետոմսերի 49 տոկոսը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---