ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՄԻ ՄԱՍԸ ԳՈՒՑԵ ՎՐԱՍՏԱՆԻՑ ՏԵՂԱՓՈԽՎԻ ՀԱՅԱՍՏԱՆ

PanARMENIAN.Net - ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Բալուեւսկին չի բացառում Վրաստանից Հայաստան ռուսաստանյան ռազմակայանների սպառազինությունների մի մասի տեղափոխումը: «Միանշանակորեն, Վրաստանից ռազմակայանները դուրս կբերվեն Ռուսաստանի Դաշնության տարածք: Չեմ բացառում, որ ռազմական տեխնիկայի մի մասը գուցե տեղափոխվի Հայաստան»,- նշել է Բալուեւսկին: Գլխավոր շտաբի պետի կարծիքով` ռուսաստանյան ռազմակայանների սպառազինության մի մասի դուրսբերումը Հայաստան թույլ կտա կրճատել Վրաստանի տարածքից ռուսաստանյան ռազմակայանների դուրսբերման ժամկետները` 10-11 տարուց մինչեւ չորս տարի: Հիշեցնենք, որ օրերս Աբխազիան եւ Հարավային Օսիան հայտարարել են իրենց տարածքներում ռուսական ռազմակայանների տեղակայման պատրաստակամության մասին, տեղեկացնում է «Նովոստի» ռուսաստանյան լրատվական գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---