Եվրոն յոթ ամիսների ընթացքում առավելագույն նիշին է հասել յենի նկատմամբ

Եվրոն յոթ ամիսների ընթացքում առավելագույն նիշին է հասել յենի նկատմամբ

PanARMENIAN.Net - Եվրոն յոթ ամիսների ընթացքում առավելագույնի է հասել յենի նկատմամբ և մոտ է դոլարի նկատմամբ ամսական գագաթնակետին առաջիկայում Հունաստանին նոր վարկեր տրամադրելու հույսերի շնորհիվ:

Յենի նկատմամբ եվրոյի փոխարժեքը կազմում է 107.135 յեն, որն ապրիլից ի վեր առավելագույն կետն է: Դոլարի նկատմամբ եվրոն էժանացել է 0.2 տոկոսով` մինչև 1.2954 եվրո` ուրբաթ օրը բարձրանալով մինչև 1.2991 եվրո:

Որոշ ներդրողներ նախազգուշացնում են, որ եվրոյի աճը կարող է կանգ առնել, նույնիսկ եթե երկուշաբթի օրը միջազգային վարկատուները որոշեն Հունաստանին տալ նոր վարկեր:

Շուկան թույլ է արձագանքել իսպանական Կատալոնիա նահանգում կայացած ընտրություններում անջատողականների հաղթանակի մասին նորությանը, քանի որ նրանք բավարար ձայներ չեն ստացել, որպեսզի անցկացնեն նահանգի անկախության մասին հանրաքվեն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---