21 տարում Ռուսաստանում շատացել են հայերը և չեչեննեըը, նվազել` ռուսները և ուկրաինացիները

21 տարում Ռուսաստանում շատացել են հայերը և չեչեննեըը, նվազել` ռուսները և ուկրաինացիները

PanARMENIAN.Net - «Դոմոսկոպ» ժողորդագրական հրատարակության հերթական թողարկման տվյալների հիման վրա Slon.ru կայքը կազմել է աղյուսակ, որը պատասխանում է Ռուսաստանի ազգային կազմի փոփոխությունների մասին հարցերին, հաղորդում է Կովկաս Online-ը:

Դատելով աղյուսակից` 21 տարվա ընթացքում ամենաշատն աճել է հայերի և չեչենների թիվը համապատասխանաբար 650 հազարով և 532 հազարով: Ադրբեջանցիների թիվն ավելացել է 267 հազարով, իսկ վրացիների` ընդամենը 27 հազարով:

Այս ընթացքում ամենաշատը նվազել է ռուսների թիվը (8.8 մլն) և ուկրաինացիների (2,4 մլն): Կրճատվել է նաև հրեաների թիվը (380 հազար մարդ) և բելառուսների (685 հազար):

Ընդ որում, մասամբ որոշ ազգերի թվի ավելացումը բացատրվում է ոչ թե ժողովրդագրական գործընթացներով, այլ ազգային ինքնագիտակցության փոփոխությամբ. ԽՍՀՄ վերջին տարիներին շատերը, ովքեր իրենց ռուս են անվանել, ընտրել են այլ ազգություն, նշում է հրատարակությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---