Տիգրան Սարգսյանը վստահ է, որ Հայաստանն ու Ռուսաստանը կպայմանավորվեն գազի հարցում26 նոյեմբերի 2012 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ու Ռուսաստանը միշտ կարողացել են պայմանավորվել բնական գազի մատկարարաման գնի վերաբերյալ, հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում՝ մեկնաբանելով որոշ ԶԼՄ-ների այն հայտարարությունները, թե երկու ռազմավարական գործընկերները չեն կարողանում պայմանավորվածության գալ գազի գնի շուրջ: Մասնավորապես, Ռուսաստանն առաջարկում է գինը հասցնել 330 դոլարի 1000 խմ գազի դիմաց: «Կարող եմ ասել, որ չկան այնպիսի հարցեր, որոնց շուրջ մենք չենք կարող պայմանավորվել, և երբեք չեն եղել: Մենք միշտ պայմանավորվել ենք: Եվ այս դեպքում էլ մենք համաձայնության ենք եկել հիմնական սկզբունքների վերաբերյալ, մնում են տեխնիկական մանրուքները, որոնք մշակման կարիք ունեն»,-ասել է վարչապետը: Միաժամանակ Սարգսյանը նշել է, որ բանակցային գործընթացի ժամանակ կոռեկտ չէ հանրության դատին հանձնել համատեքստից դուրս որևէ դրույթներ: «Դա սխալ է: Ուստի, երբ բանակցային գործընթացն ավարտվի, ամեն ինչ պարզ կդառնա»,-ասել է վարչապետը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | «Հայաքվեն» կոչը՝ միասնական ճակատ ձևավորել, կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել Նաև է կոչ է արվել իշխանական պատգամավորներին դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը |