Տ.Սարգսյան. Միջազգային պատժամիջոցներն Իրանի դեմ շատ ուժեղ են հարվածում Հայաստանի տնտեսությանը

Տ.Սարգսյան. Միջազգային պատժամիջոցներն Իրանի դեմ շատ ուժեղ են հարվածում Հայաստանի տնտեսությանը

PanARMENIAN.Net - Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները շատ ուժեղ են հարվածում Հայաստանի տնտեսությանը, քանի որ երկիրն այսօր երկու ելք ունի դեպի արտաքին աշխարհ՝ Վրաստանի և Իրանի տարածքով: Այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Միջազգային պատժամիջոցները գործնականում զրոյացնում են Իրանի հետ աշխատելու մեր հնարավորությունը, այդ թվում տարանցիկ փոխդարումների առումով: Դա լուրջ խնդիրներ է ստեղծում Հայաստանի համար: Ուստի ապրանքաշրջանառությունը Իրանի տարածքով և Իրանի հետ մեծ չէ: Խնդիրներ են առաջանում նաև դեպի Մերձավոր Արևելք արտահանման հետ, ինչը նվազեցնում է դիվերսիֆիկացիայի հնարավորությունները, բարդ մրցակցային պայմանների մեջ դնելով տրանսպորտային ծախսերի ավելացման պատճառով»,-ասել է նա:

Թեհրանն արդեն դադարեցրել է շուրջ 50 անվանում ապրանքների արտահանումը Հայաստան:

Այդ համատեքստում Սարգսյանը հավելել է, որ սահմանափակումները, որոնք ստիպված մտցնում է Իրանը, այդ թվում արժույթի հետ կապված գործարքների առումով, զսպում է տնտեսվարող օբյեկտների շփումը Իրանի ու Հայաստանի միջև:

ՀՀ վարչապետը ուշադրությունը սևեռել է այն բանի վրա, որ Հայաստանն, անկասկած, այդ հարցերը բարձրացնում է ԵՄ. ԱՄՀ և ՀԲ հետ բանակցություններում: «Նրանք բոլորը հասկանում են, որ դա լուրջ վնաս է հասցնում մեր տնտեսությանը: Եվ ոչ միայն մեր: Եվրոպական շատ երկրներ որոշակի խնդիրներ ունեն միջազգային պատժամիջոցների պատճառով»,-ասել է վարչապետը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---