Արցախյան խումբը մասնակցել է շվեյցարական «Youth in Action» նախագծին

Արցախյան խումբը մասնակցել է շվեյցարական «Youth in Action» նախագծին

PanARMENIAN.Net - Օրերս «Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն» ՀԿ երիտասարդ ներկայացուցիչները մասնակցել են Շվեյցարիայում անցկացված «Youth in Action» ծրագրին:

ԵՄ կողմից ֆինանսավորված ծրագրին մասնակցել է 17 մարդ, 6 երկրից` Շվեյցարիայից, Ֆրանսիայից, Հայաստանից, Արցախից, Վրաստանից և Ադրբեջանից: Քառօրյա հանդիպումների ընթացքում քննարկվել են համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարներ:

« Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Սուսաննա Պետրոսյանն ասել է, որ կազմակերպության անդամներն առաջին անգամ են մասնակցել նմանատիպ միջազգային ծրագրի, որտեղ Արցախը առանձին խմբով է ներկայացվել և ոչ թե Հայաստանի կազմում:

«Այս ծրագիրը լավ առիթ է մեր երիտասարդության համար, որպեսզի նրանք ծանոթանան այլ ազգերի մշակույթների, ներկայացուցիչների հետ և իրենց հասակակաիցներին ներկայացնեն մեր երկիրը, պատմությունն ու մշակույթը»,-ասել է Պետրոսյանը:

Ներկայումս « Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն» ՀԿ-ն արդեն նախապատրաստել է ծրագիր և պատրաստվում է դիմել «Youth in Action-ի» կազմակերպիչներին` առաջարկելով հերթական նախագիծն անցկացնել Արցախում:

«Եթե հաջողվի, ապա դա կլինի մեր երկրորդ հաղթանակը»,-եզրափակել է Պետրոսյանը, հաղորդում է karabakh-open.info-ն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---