Սերժ Սարգսյանը և Միշել Սուլեյմանը ամփոփել են ՀՀ նախագահի Լիբանան կատարած այցի արդյունքները

Սերժ Սարգսյանը և Միշել Սուլեյմանը ամփոփել են ՀՀ նախագահի Լիբանան կատարած այցի արդյունքները

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն ավարտել է պաշտոնական այցը Լիբանանի Հանրապետություն: Այսօր Լիբանանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի նախագահի հրաժեշտի պաշտոնական արարողությունը:

Մինչ այդ, նախագահ Սերժ Սարգսյանը և Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը առանձնազրույցի ընթացքում ամփոփել են այցի արդյունքները: Երկու երկրների ղեկավարները կարևորել են բարձր մակարդակի փոխայցելությունները, գոհունակությամբ են խոսել Հայաստանի նախագահի պաշտոնական այցի շրջանակներում կայացած բանակցությունների, ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, որոնք, նախագահների համոզմամբ, զգալիորեն կխթանեն բոլոր ոլորտներում հայ-լիբանանյան համագործակցության հետագա զարգացումն ու կնպաստեն երկու ժողովուրդների միջև բարեկամության առավել ամրապնդմանը, հայտնել է նախագահի մամլո ծառայությունը:

Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Բեյրութից վերադառնում է Երևան:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---