Դամասկոսում տեղի ունեցած պայթյունի արդյունքում մեկ հայ է զոհվել

Դամասկոսում տեղի ունեցած պայթյունի արդյունքում մեկ հայ է զոհվել

PanARMENIAN.Net - Դամասկոսում տեղի ունեցած պայթյունի արդյունքում մեկ հայ է զոհվել: Քիչ առաջ այդ մասին PanARMENIAN.Net ին տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Նրա խոսքով` զոհվածը երկքաղաքացի (ՀՀ և Սիրիայի քաղաքացի) Ֆադի Փոլոն է: Մինչ այդ Սիրիայում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով հաղորդվել էր, որ պայթյունի հետևանքով հայեր չեն տուժել:

Սիրիայում մեկուկես տարուց ավելի է, ինչ չեն դադարում բախումները զինված ընդդիմության և կառավարական զորքերի միջև:

Այս ընթացքում, ըստ տարբեր աղբյուրների, զոհվել է մոտ 35 հազար մարդ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---