Ֆիլիպ Լեֆորտը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունը «սառեցված չէ»

Ֆիլիպ Լեֆորտը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունը «սառեցված չէ»

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտությունը ոչ թե «սառեցված է», այլ հակամարտություն է «սառեցված լուծմամբ» և ԵՄ-ն, քանի որ կա հակամարտության թեժացման ռիսկ, սատարում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերին: Այդ մասին այսօր հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի գծով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորտը՝ ելույթ ունենալով Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում: Նա ասել է, որ հակամարտության կարգավորման համար քաղաքական կամք է հարկավոր և փոխզիջման գնալու ցանկություն. «Գոյություն ունեցող ստատուս-կվոն անընդունելի է, հարկավոր է առաջընթացի հասնել այս հարցի վերաբերյալ»:

Ֆ.Լեֆորտը պատմել է ուսանողներին կառույցի մասին, Հարավային Կովկասի երկրների հետ ԵՄ համագործակցության մասին, 2008թ. ռուս-վրացական հակամարտության մեջ ԵՄ դերի մասին:

Նա նաև նշել է այն 5 կետերը, որով Հարավային Կովկասը հետաքրքրում է ԵՄ-ին՝ Առաջին հերթին, պատերազմի ու զինված հակամարտությունների անթույլատրելիությունը տարածաշրջանում: «ԵՄ անվտանգության համար շատ կարևոր է կայունության պահպանումը տարածաշրջանում, նրա անվտանգությունն ու բարգավաճումը»,-ասել է նա

ԵՄ-ն կարևորում է նաև համագործակցութունն էներգետիկ ոլորտում, այդ երկրների հետ իր արժեքները կիսելու Եվրոպայի պատրաստակամությունը, համատեղ հակազդեցությունը անվտանգության ու ահաբեկչության սպառնալիքներին, հայտնում է «ԱՊԱ» գործակալությունը:

Նոյեմբերի 30-ին Ֆիլիպ Լեֆորտը կժամանի Երևան:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---