ՀԱՊԿ զորքերի հիման վրա կստեղծվի ՀՕՊ և ՀՀՊ միավորված համակարգ

ՀԱՊԿ զորքերի հիման վրա կստեղծվի ՀՕՊ և ՀՀՊ միավորված համակարգ

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ զորքերի հիման վրա կստեղծվի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության միավորված համակարգ, երեքշաբթի օրը հաղորդել է ՌԴ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Վալերի Գերասիմովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Կկատարելագործվի նաև ՀԱՊԿ զորքերի կառույցը, իսկ մինչև տարեվերջ պլանավորվում է ստեղծել ՀԱՊԿ ռազմական հանձնաժողով»,- ասել է Գերասիմովը:

«ՀԱՊԿ գծով ռազմական համագործակցությունը չի դոփում տեղում, այն զարգանում է և կշարունակի զարգանալ հետագայում»,- հավելել է ՌԴ գլխավոր շտաբի պետը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---