2012 թվականին ներդրումները Հայաստանում նախնական տվյալներով կրճատվել են 40 տոկոսով![]() 5 դեկտեմբերի 2012 - 12:38 AMT PanARMENIAN.Net - 2012 թվականը բավականին ծանր էր Հայաստանի համար, սակայն կարելի է գրանցել, որ 2011 թվականի միտումները անդրադարձան նաև ընթացիկ տարվա վրա, դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանը: «Կային մեծ սպասումներ 2012 թվականից, որոնք չեն կարող լիովին իրականացվել, այդ թվում լայնածաված ծրագրերը, հաշվի առնելով այն, որ տարին ընտրական էր խորհրդարանի համար և նախապատրաստական նախագահական ընտրությունների համար: Նա հավելել է, որ նման զարգացումները հանգեցրին նրան, որ ներդրումային դաշտն այս տարի այնքան էլ ակտիվ չէ, արդյունքում, ըստ նախնական տվյալների այդ ցուցանիշը մոտ 40 տոկոսով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից: Ընդհանուր առմամբ, ըստ տնտեսագետի, Հայաստանի տնտեսության մի քանի ճյուղեր շարունակեցին 2011թ. միտումները՝ աճ արձանագրվեց էներգետիկայի, արդյունաբերության ոլորտներում, պահպանվեցին արտահանման աճի տեմպերը ներկրման տեմպերի համեմատ: Միաժամանակ, ինչպես նշեց Մանասերյանը, կան բազում խնդիրներ, իսկ տնտեսության զարգացումը կախված է բազում գործոններից. ռեսուրսների՝ մարդկային, բնական, ֆինանսական ու արտադրական, ճիշտ օգտագործումից: «Լուրջ խնդիր է մնում գործազրկությունը, հատկապես երիտասարդների շրջանում: Մեր գնահատականներով, առանձին տարիքային խմբերում այն հասնում է 60 տոկոսի, ինչը հանգեցնում է «ուղեղների» արտահոսքի և արտագաղթի աճին»,-ասել է նա: Մասնագետը ստեղծված իրավիճակից դուրս գալու երեք ելք է տեսնում՝ առավել իրատեսական ծրագրեր իրագործել, արդյույնավետ օգտագործել եղած ռեսուրսները: Իսկ եթե ՀՀ իշխանությունները շարունակեն առաջ շարժվել «կրիայի քայլերով», ապա ճգնաժամի հաջորդ փուլում երկիրը չի կարողանա աճ ապահովել: Ինչ վերաբերում է 2013 թվականին, ապա, ըստ նրա, համաշխարհային տնտեսության ոլորտում կարող են անկանխատեսելի զարգացումներ լինել, այդ թվում պարենային ճգնաժամ, վառելիքի ճգնաժամ և այլն: «Հայաստանի առջև առաջին հերթին ծառացած է պարենային անվտանգության ապահովման խնդիրը»,-գտնում է փորձագետը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |