Հայտարարվել է անկախ Հայաստանում ընտրությունների մասին պատմող ֆիլմի մրցույթ

Հայտարարվել է անկախ Հայաստանում ընտրությունների մասին պատմող ֆիլմի մրցույթ

PanARMENIAN.Net - Հայտարարվել է «Ընտրությունների պատմությունը անկախ Հայաստանում (1990-2013)» խորագրով վավերագրական ֆիլմի արտադրության բաց մրցույթ: Մրցույթը հայտարարել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակում:

Մրցույթի նպատակն է ստեղծել մի վավերագրական ֆիլմ, որը կներկայացնի Հայաստանում 1990թ. ի վեր անցկացված բոլոր խոշոր (նախագահական կամ խորհրդարանական) ընտրությունները կամ դրանց հետ կապված առանձին կարևոր դեպքերը` ընդգրկելով նաև առաջիկայում` 2013թ. կայանալիք նախագահական ընտրությունները:

Ֆիլմի տևողությունը պետք է լինի մինչև 60 րոպե: Խրախուսվում են ստեղծագործական ինքնատիպ մոտեցումները: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում գործող ստեղծագործական միավորումները, կազմակերպություններն ու անհատների խմբերը:

Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը դեկտեմբերի 24-ն է:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---