Ամստերդամում մտադիր են ազատվել տհաճ հարևաններից

Ամստերդամում մտադիր են ազատվել տհաճ հարևաններից

PanARMENIAN.Net - Ամստերդամում մտադիր են վերաբնակեցնել տհաճ հարևաններին կենտրոնից նվազագույն հարմարություններով այլ տներ տեղափոխելով քաղաքի հատուկ շրջաններում: Այդ մասին ասվում է քաղաքապետարանի նախագծում, հայտնում է Լենտա.ռու-ն՝ BBC News-ի վրա հղումով:

Հատուկ թաղամասերում նրանք 6 ամիս հսկողության տակ կլինեն, գրում է DutchNews.nl.-ն: Նախագծի համար կպահանջվի մոտ մեկ մլն եվրո՝ 1,3 մլն դոլար: Իշխանությունները պնդում են, որ վերաբնակեցնելու են կարգազանցներին միայն բացառիկ դեպքերում՝ օրինակ, եթե նրանք հետապնդեմ արվամոլներին նրանց սեռական կողմնորոշման համար կամ սպառնան քրեական գործով անցնող վկային:

Ծրագիրը արդեն հասցրել է ստանալ «ավաններ հանրության թափթփուկների համար» անվանումը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---