ՄԻՊ. Ոստիկանությանից քաղաքացուն հրավիրել են որպես «վկա» և ազատ չեն արձակել

ՄԻՊ. Ոստիկանությանից  քաղաքացուն հրավիրել են որպես «վկա» և ազատ չեն արձակել

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 4-ին ժամը 19:00-ի սահմաններում Պաշտպանի 116 թեժ գծին ահազանգել է Արմեն անունով քաղաքացու մայրն ու հայտնել, որ Արմենն առավոտյան ժամը 10:00-ից գտնվում է ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնում, որտեղ իրեն իր որդու մասին ոչ մի տեղեկություն չեն հայտնում:

Պաշտպանի արագ արձագանքման բաժնի աշխատակիցներին Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպեր գծով տեղակալ Ն. Սիմոնյանը հայտնել է, որ ԱրմենՄելքոնյանը որպես վկա է կանչվել ոստիկանություն ևնրան մինչև երեկոյան ժամը 22:00-ն բաց կթողնեն, սակայն Արմենի հետ առանձնազրույցի ընթացքում պարզվելէ, որ նրան կարգավիճակի վերաբերյալ ոչինչ չեն հայտնել:

Ժամը 22:00-ին ՄԻՊ աշխատակիցները զանգահարել են օպեր գծով տեղակալին, վերջինս հայտնել է, որ Արմենին արդեն բաց են թողել:

Սակայն, ինչպես հետո է պարզվել, դա իրականությանը չի համապատասխանել։ Արագ արձագանքման խմբի երկրորդ այցից հետո միայն Արմեն Մելքոնյանը վերադարձել է տուն։ Այսօր Արմեն Մելքոնյանը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում դիմում է ներկայացրել նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության դեմ։Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---