Հայաստանը կողջունի փոխշահավետ պայմաններով օմանյան կապիտալի մուտքը ՀՀ տնտեսություն

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 5-ին Օմանի Սուլթանությունում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը հանդիպեց Օմանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Այման Բեն Աբդալլահ Բեն Մուհամմադ Ալ-Հուսեյնի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների առևտրաարդյունաբերական պալատների միջև համագործակցության խթանման և խորացման հեռանկարները: Դեսպան Չարչօղլյանն անդրադարձավ կառույցների միջև կապերի հաստատման կարևորությանն ու հանգամանալի ներկայացրեց Հայաստանի տնտեսության հիմնական ոլորտներում, այդ թվում` գյուղատնտեսության, զբոսաշրջության, ոսկեգործության և ադամանդագործության, անշարժ գույքի, հանքարդյունաբերության, քիմիական արդյունաբերության, ենթակառուցվածքների բնագավառներում արձանագրված առաջընթացը` առաջարկելով աշխատանքներ սկսել վերոհիշյալ ոլորտներում փոխշահավետ համագործակցություն ծավալելու ուղղությամբ: Լուսաբանվեցին նաև Հայաստանի ներդրումային դաշտն ու հնարավորությունները, ՀՀ տնտեսական զարգացման ծրագրերն ու նախագծերը: Այս կապակցությամբ օմանյան կողմին տեղեկացվեց, որ ՀՀ իշխանությունները պատրաստ են լուրջ քննարկումներ սկսել ՕՍ շահագրգիռ կառույցների հետ` փոխշահավետ պայմաններով օմանյան կապիտալի մուտքը ՀՀ տնտեսություն ապահովելու, համատեղ ձեռնարկություններ հիմնելու, ինչպես նաև ներդրումային բնույթի ծրագրեր իրականացնելու կապակցությամբ, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---