Պայմանավորվածություններից ետ կանգնելը, սպառնալիքները, շանտաժը Ադրբեջանի համար սովորական դարձած քայլեր են

Պայմանավորվածություններից ետ կանգնելը, սպառնալիքները, շանտաժը Ադրբեջանի համար սովորական դարձած քայլեր են

PanARMENIAN.Net - ՀՀ-ն բարձր է գնահատում ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահ-երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, ջանքերը` ուղղված ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` ելույթ ունենալով Դուբլինում ԵԱՀԿ ԱԳՆԽ-ի 19-րդ նիստի ժամանակ: Նրա խոսքով, այս տարվա հունիսիսն Լոս Կաբոսում նախագահներ Վլադիմիր Պուտինի, Բարաք Օբամայի և Ֆրանսուա Օլլանդի կողմից ընդունված որոշումը ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահ-երկրների 4-րդ հայտարարությունն էր:

«Հասկանալի է` ում են նրանք հասցեագրում իրենց հիմնական կոչերը: Հայաստանը կիսում է միջնորդների կարծիքները` խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու վերաբերյալ: Ինչպես և համանախագահ-երկրները, մենք բազմիցս կոչ ենք արել պահպանել 1994թ կնքված հրադադարը և զերձ մնալ թշնամական հայտարարություններից, որոնք ատելություն են սերմանում և ավելացնում լարվածությունը: Ինչպես ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, մենք ևս ցավում ենք, որ 2011-ին Դովիլլում ընդունված հայտարարությունը չկարողացանք ամրագրել Կազանի գագաթաժողովի ընթացքում` Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով:

Հայաստանը բարձր է գնահատում միջնորդների ջանքերը, մինչդեռ միևնույն ժամանակ ականատես ենք լինում, թե ինչպես է Ադրբեջանում իրականցվում նրանց դեում ուղղված քարոզչություն: Ադրբեջանի պաշտոնյաները փորձում են բանակցությունները այլ հարթություն տեղափոխել, փոխել միջնորդներին, նվազեցնել որոշումներ փնտրելու հարցում համանախագահների ջանքերի նշամակությունը: Ադրբեջանական կողմն անգամ իր հարձակումների թիրախ է դարձնում ԵԱՀԿ գործող նախագահին, չնայած որ նա և նրա թիմը փորձում են թույլ չտալ լարվածության էսկալացիա:

Ադրբեջանի համար արդեն սովորական է դարձել ետ կանգնել արդեն ընդունված պայմանավորվածություններից: Չնայած շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման վերաբերյալ համաձայնությանը, Ադրբեջանն արել է ամեն բան, որպեսզի խանգարի դրանց ստեղծմանը, անգամ սպառնալով վետո դնել ԵԱՀԿ ընդհանուր բյուջեի վրա:

Նույն բանը տեղի ունեցավ հունվարին Սոչիում կայացած հանդիպումից հետո: Չնայած ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները շուտափույթ կերպով համաձայնեցնելու վերաբերյալ պայմանավորվածություններին, Բաքուն, միակողմանի առավելության հասնելու ձգտումներով, անտեսում է այն:

Չնայած Բաքվի ապակառուցողական դիրքորոշմանը, Հայաստանը հետագայում ևս ջանքեր է գործադրելու` ուղղված բանակցությունների միջոցով ղարաբաղյան խնդիրը լուծելուն»,-հայտարարել է Նալբանդյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---