Microsoft-ը, Marriott-ը, FedEx-ը, NASDAQ-ը, Grant Thornton-ն և այլ ընկերություններ կոչ են արել Օբամային զարգացնել Հայաստանի հետ առևտրային հարաբերությունները

Microsoft-ը, Marriott-ը, FedEx-ը, NASDAQ-ը, Grant Thornton-ն և այլ ընկերություններ կոչ են արել Օբամային զարգացնել Հայաստանի հետ առևտրային հարաբերությունները

PanARMENIAN.Net - Մի շարք ամերիկյան ընկերություններ, որոնք գործում են Հայաստանում, այդ թվում` Microsoft-ը, FedEx-ը, NASDAQ-ը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան միջոցով նամակով դիմել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: Նամակում ընկերությունները կոչ են արել հատուկ ուշադրություն դարձնել Հայաստանի և ԱՄՆ-ի առևտրային հարաբերություններ զարգացմանը` որպես հստակ խնդիր նշելով Ներդրումների և առևտրի վերաբերյալ շրջանակային համաձայնագրի (TIFA) ներքո երկկողմ բանակցությունները:

Նամակին միացել են նաև Marriott, Ameria Banking Group, Prudence Legal Advisory and Counseling, Grant Thornton, Baker Tilley Armenia, Synergy, Tufenkian Heritage Hotels, Altacode, Leda Campus LLC, Levon Travel, Unicomp, Synopsys, Megerian Carpet, National Instruments, Mentor Graphics, First Mortgage, Geoteam, Hylink, LC Distribution и Linkgard Systems:

Ընկերությունների կոչում նշվում է մի շարք լրացուցիչ երկկողմ հարաբերությունների միջոցով նրանց ուղղակի հետաքրքրությունը TIFA-ի ստեղծման նկատմամբ, մասնավորապես, Կրկնակի հարկատվությունից խուսափելու համաձայնագիրը, Սոցիալական ապահովման մասին համաձայնագիրը և Ազատ առևտրի վեաբերյալ համաձայնագիրը:

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---