Ֆրանսիայի ԱԳ նախարարը Հայոց ցեղասպանության մասին. Հուսով եմ, մենք շուտով կհասնենք պատմության արդար ընկալման

Ֆրանսիայի ԱԳ նախարարը Հայոց ցեղասպանության մասին. Հուսով եմ, մենք շուտով կհասնենք պատմության արդար ընկալման

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության հարցը զգայուն և բարդ խնդիր է, որը ստվերում է Թուրքիայի և Ֆրանսիայի երկկողմ հարաբերությունները, գրել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսը թուրքական Hurriyet Daily News թերթում հրապարակված իր հոդվածում: «Շատերը Թուրքիայում քննադատում են Ֆրանսիային Հայկական հարցի նկատմամբ նրա վերաբերմունքի համար: Շատերը Ֆրանսիայում քննադատում են Թուրքիային նրա համար, որ նա փորձում է նվազագույնի հասցնել, եթե ոչ լիովին հերքել ողբերգությունը, որը վրա է հասել մեր հայազգի հայրենակիցների նախնիներին»,- գրում է Ֆաբիուսը: Նրա համոզմամբ, «անատոլիական հողից հայկական քաղաքակրթության անհետացումն արժանի է, որպեսզի Թուրքիան խորհի այդ մասին և բուժի 1915-ի վերքերը»:

«Ես հուսով եմ, որ առաջիկայում մենք կկարողանանք հասնել պատմության արդար ընթերցման: Միաժամանակ, մենք պետք է սովորենք հարգել ժառանգությունների բազմազանությունը, որոնց պահապանները մենք ենք»,- ասել է Ֆաբիուսը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---