Օտարերկրյա ներդրողների համար առավել գրավիչ են լեռնահանքային արդյունաբերությունը և հեռահաղորդակցությունը

Օտարերկրյա ներդրողների համար առավել գրավիչ են լեռնահանքային արդյունաբերությունը և հեռահաղորդակցությունը

PanARMENIAN.Net - 2012թ. հունվար-սեպտեմբերին տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների հոսքերի ծավալը (առանց պետական կառավարման և բանկային համակարգով ստացվածի) կազմել է 391.1 մլն.դոլար, որը 2011թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 35.2%-ով, որից ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 221.3 մլն. դոլար և նվազել` 53.8%-ով:

2012թ. հունվար-սեպտեմբերին իրական հատվածում կատարված ընդամենը օտարերկրյա ներդրումների 19.46%-ը, իսկ ուղղակի ներդրումների 34.13%-ն ուղղվել է հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման այլ ճյուղերի ոլորտ:

Ուղղակի ներդրումների 22.23%-ն իրականացվել է հեռահաղորդակցության,իսկ 10.93%-ը` անշարժ գույքի հետ կապված գործունեության ոլորտներում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---