2012 թվականը Հարավային Կովկասի համար չիրականացած սպասելիքների տարի էր

2012 թվականը Հարավային Կովկասի համար չիրականացած սպասելիքների տարի էր

PanARMENIAN.Net - Ավարտին մոտեցող 2012 թվականը Հարավային Կովկասի համար չիրականացած սպասելիքների ու միտումների տարի էր: Այն, յուրօրինակ, մեդիատոր տարի է: Տարի, որ նախանշեց ինչպես սպառնալիքները, այնպես էլ հնարավորությունները: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտարարել ՌԴ Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ԱՊՀ բաժնի ղեկավար Ալեքսանդր Սկակովը: Ըստ նրա, այս տարվա առաջին առանձնահատկությունը ընտրությունների անվերջանալի շարանն է:

«Երկրի համար հանգուցային դարձան խորհրդարանական ընտրությունները Հայաստանում, նախագահականները Հարավային Օսեթիայում ու խորհրդարանական ընտրությունները Վրաստանում: Ընտրությունները Հայաստանում անցան, հավանաբար, ոչ այնքան մաքուր, բայց միանգամայն կանխատեսելի: Ողջ իշխանությունը մնաց իշխող կուսակցության ձեռքին, իրական ընդդիմությունը թուլացավ, վիրտուալը՝ ԲՀԿ-ն, ամրացավ: Ըստ էության, սա ռուսական սցենարների կրկնությունն էր: Սակայն, ընտրությունները Հարավային Օսեթիայում ու Վրաստանում ցույց տվեցին արտաքին գործոնի տարբեր ազդեցությունը: Եվ արտաքին գործոնի տարբերվող վիճակը: Հարավային Օսեթիայում դա մոսկովյան «կուրատորների» անկաշկանդ ու ոչ ճկուն գործողություններն էին, որոնք ապակայունացրեցին իրավիճակը հանրապետությունում ու ոչ միայն հեղինակազրկեցին ՌԴ քաղաքականությունը տարածաշրջանում, այլ նաև ցույց տվեցին այդ քաղաքականության անզորությունն ու անհեռանկարայնությունը: Հակառակը, ամերիկացի կուրատորները ճիշտ ընտրություն կատարեցին, նրբանկատորեն խորհուրդ տալով Վրաստանի ժողովրդին փոխել իշխանությունը: Իրավիճակը երկրում շարունակում է անկայուն մնալ: 2013թ. Վրաստանը հավանաբար կմնա այն «հարավկովկասյան հիվանդը», որը «տենդի» մեջ կլինի հին ու նոր իշխանությունների միջև տարաձայնությունների պատճառով: Այնուամենայնիվ, այդ ընտրությունները ցույց տվեցին, որ տարածաշրջանում հնարավոր է օրինական իշխանափոխություն, ինչն արդեն զգալի է: Հարցն այն է, թե կունենա արդյոք այդ «իշխանափոխությունը» շարունակություն տարածաշրջանում, թե ամեն ինչ կավարտվի վրացական քաղաքական դաշտի անավարտ վերաձևափոխմամբ»,-ասել է Սկակովը:

Ըստ ռուս քաղաքագետի, երկրորդ առանձնահատկությունն այն է, որ այս տարի կտրուկ սրվեց իրավիճակը Մեծ Կովկասյան լեռնաշղթայից դեպի հարավ: «Արաբական գարունը» հասավ Սիրիա, և Ասադի ռեժիմի խարխլումը (որը ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև Իրանի մերձակա դաշնակիցն է), արդեն, հավանաբար, անդառնալի է: Ապակայունացված Սիրիային կհաջորդի Իրանի դեմ հարվածը: Իսրայելի գործողությունը Գազայի հատվածում նախազգուշացում էր Իրանին: Կարելի է ասել, որ հարվածն Իրանին անխուսափելի է, թեև ԱՄՆ վարչակազմը փորձում է դա կանխել:

Իր հերթին Ռուսաստանի անզորությունը Սիրիայի հարցում հստակ ցույց տվեց ռուսական հզորության ու ազդեցության սահմանները: Իրանի ապակայունացմանն ու հնարավոր պատերազմին այնտեղ կարող է հաջորդել Թուրքիայի ապակայունացումը, պատերազմը Լեռնային Ղարաբաղում (Բաքուն չի վարանի օգտվել առիթից և փորձել լուծել ԼՂ խնդիրը), հնարավոր է նաև գլոբալ ապակայունացում Կովկասի ողջ տարածաշրջանում: Այս բացասական սցենարը, որը դեռևս ֆանտաստիկ է թվում, 2012թ. առավել քան երբեք իրատեսական դարձավ»,-ասել է նա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---