ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացիկ տարվա արդյունքները

ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացիկ տարվա արդյունքները

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 19-ին Մոսկվայում ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Ս.Շոյգուի հետ:

Հանդիպման ընթացքում ամփոփվել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ տարվա արդյունքները, նախանշվել և պլանավորվել են առաջիկա խնդիրները:

Երկու պետությունների պաշտպանության նախարարները քննարկել են նաև ռազմավարական և օպերատիվ պլանավորման հարցեր, կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգության խնդիրների շուրջ:

Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---